Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գովազդել է իր երկրի ներդրումային առավելություններն Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար համայնքի նկատմամբ երկու երկրների միջեւ մի շարք համաձայնագրերի ստորագրումից հետո, հայտնում է Reuters-ը։

Տարածաշրջանային խիստ մրցակցությունը զսպելու ձգտումը, որը արմատավորված է տարածաշրջանում քաղաքական իսլամի դերի շուրջ տարաձայնությունների մեջ, ձեռնարկվեց այն բանից հետո, երբ Անկարան փոխեց իր քաղաքականությունն անցյալ տարի Թուրքիայի տնտեսական ցնցումների ժամանակ, իսկ ԱՄԷ-ն անցավ փափուկ ուժի քաղաքականությանը:

«Մեր ընդհանուր նպատակը երկկողմ հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի հասցնելն է»,- ասել է Էրդողանը գործարար միջոցառման ժամանակ։ «Թուրքիան շատ կարեւոր առավելություններ է տալիս ներդրողների նամար, ովքեր այլընտրանքներ են փնտրում Ասիայի վրա կենտրոնացած արտադրական հարթակներին»:

ԱՄԷ-ն եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել երկկողմ առեւտրային եւ ներդրումային գործարքի, ինչպես նաեւ մի շարք համաձայնագրերի, այդ թվում՝ պաշտպանության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին:

«ԱՄԷ-ն տնտեսական եւ զարգացմանը միտված համագործակցությունը հիմնական գործիք է համարում տարբեր խնդիրների խելամտորեն լուծման համար՝ մեր տարածաշրջանը մշտական ​​էսկալացիայից ազատելու համար»,- Էրդողանի այցի մասին թվիթերում գրել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը: