Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հուլիսի 21-ին վերադարձել է Աստանա, եւ ներկայումս պատրաստվում է 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով խորհրդակցության անցկացմանը, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկրի ղեկավարը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում՝ չհաստատելով լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե նախագահը վիրահատվելու համար տեղափոխվել է Համբուրգ։ Նախագահի աշխատակազմում եւս այս տեղեկությունը չէին հաստատել՝ ասելով, որ Նազարբաեւը պրոֆիլակտիկ բուժզննում է անցել արտասահմանյան կլինիկաներից մեկում։




























