Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից հետո չկայացածություն դրսեւորեցին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմնական պատճառն այն է, որ այս երկրների իշխանությունները չկայացածություն դրսեւորեցին։ Եվ դա արեցին այն պայմաններում, երբ ամեն կերպ ցանկանում էին սահմանել եւ արդյունքում սահմանեցին արտաքին վերահսկողություն՝ Ռուսաստանից անջատվելու եւ ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի մտնելու համար»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն ու Ուկրաինան չկարողացան լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։




























