«Յունիբանկը» պրոմո-կետ  է բացել Երեւանի Թումանյան-27 հասցեում գտնվող «Mobile Centre» խանութ - սրահում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են «Յունիբանկի» կողմից առաջարկվող  սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման եւ ներկայացման գործում:

Բջջային հեռախոսների եւ այլ տեխնիկայի ձեռքբերման համար «Յունիբանկը» տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան:  Կանխավճար Բանկը չի պահանջում: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Հիշեցնենք, որ «Յունիբանկի» պրոմո-կետերը գործում են նաեւ  «Նիքս»,  «Ֆայն» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում եւ  «Ավիատրանս» ավիագործակալությունում: Մոտ օրերս հաճախորդների սպասարկումը կսկսի նաև M&S կահույքի սրահում բացված պրոմո-կետը: