Ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին մտադիր է Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դեր խաղալ: Այս մասին այսօր` հուլիսի 21-ին հայտարարել է ինքը` Արմանին, Երեւանում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, ներկայումս դեռ անհայտ է, թե ով կլինի այդ ֆիլմի ռեժիսորը: Այժմ նախապատտրաստական, նաեւ սցենարի մշակման աշխատանքներ են ընթանում: Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումներ կսկսվեն 2012-ի ամռանը, քանի որ ըստ սցենարի գործողությունները տեղի են ունենում շոգ եղանակին:
«Ֆիլմը հետաքրքրել է շատ պրոդյուսերների, սակայն անհրաժեշտության դեպքում ես ինքս պատրաստ եմ լինել ֆիլմի պրոդյուսերը»,- ասել է Արմանին, հավելելով, որ ֆիլմը կարողէ հայ երիտասարդ կինոգործիչների համար դեբյուտ դառնալ:
Ներկայումս դերասանուհին նկարահանվում է ԱՄՆ-ում` «Ձյունը Լոս Անջելեսում» աշխատանքային անունը կրող ֆիլմում` խորամանկ մարդասպանի դատապաշտպանի դերում: Այդ ֆիլմի ռեժիսորը Զաք Յոհանսենն է:




























