ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, դրա հետեւանքները էներգետիկ շուկաների համար եւ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա։
«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիեւի հետ։ Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների մոտ ու նրա տարածքում (նկատի ունի Ղրիմը, որի վերամիավորման փաստը Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կողմից չի ճանաչվել), ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման համար, ինչպես նաեւ այն բանի համար, որ Ադրբեջանը գազի հուսալի մատակարար է»,- երեքշաբթի Twitter-ում գրել է Սթոլթենբերգը։
Good call with @azpresident Aliyev. We addressed regional security & #Russia's military build-up in & around #Ukraine, including implications on energy markets. I thanked #Azerbaijan for increasing gas supplies & being a reliable energy supplier to Europe.
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) February 15, 2022




























