Աշխատավարձի գծով պարտքերը մարզերում ներկայումս կազմում են 284 մլն դրամ: Այդ մասին այսօր` հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նրա տեղեկացմամբ` այդ պարտքերը ամբողջությամբ կմարվեն 2012 թ. ընթացքում, բացի այդ` տարվող մեթոդական աշխատանքների շնորհիվ նոր պարտքեր չեն կուտակվում: Վ. Տերտերյանը հիշեցրեց, որ 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ` աշխատավարձի գծով պարտքերը կազմում էին 2.3 մլրդ դրամ: