Հաջորդ շաբաթ Վրաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ  Կոմորովսկին, հայտնում է «Պիրվելի» գործակալությունը:

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա իր գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ:

Ըստ գործակալության, հանդիպումները տեղի կունենան Բաթումի քաղաքում: Նախագահի այցելության բուն նպատակների մանրամասնությունները դեռեւս հայտնի չեն: