Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում այսօր` հուլիսի 21-ին քրեական գործ է հարուցվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314 հոդվածով:
Կատարվում է նախաքննություն:




























