«Յունիբանկ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի Երեւանի Լ.Ն.Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի ուսումնական դասարանի վերակառուցման համար:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից` կիրականացվի դասարանի հիմնովին վերանորոգում, այդ թվում` կվերակառուցվեն դասարանի առաստաղը, պատերը, հատակը, կփոխարինվի լուսավորության համակարգը: Բանկը դասարանի համար ձեռք կբերի նաեւ նոր ժամանակակից ուսումնական կահույք:
Վերանորոգված ուսումնական դասարանը պատրաստ կլինի մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը եւ սեպտեմբերի մեկին աշակերտներին կդիմավորի լավագույն պայմաններով: Դրանից հետո էլ Բանկը կշարունակի համագործակցությունը դպրոցի հետ եւ աջակցություն կտրամադրի կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
«Որակյալ կրթությունը սկսվում է ուսումնական հաստատության առաջին դասարանից, իսկ դա նշանակում է , որ մենք պարտավոր ենք ունենալ ժամանակակից դպրոցներ` ուսուցման ավելի բարձր մակարդակով: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո դասարանին կհատկացվեն նաեւ ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:
Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Լ.Ն. Տոլստոյի անվան դպրոցի հետ ակտիվ զարգացում եւ դրական ազդեցություն կունենա ուսուցման գործընթացի վրա», - ասել է Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը:




























