Google ընկերությունը iPhone սմարթֆոնների համար Google+ սոցիալական ցանցի հավելված է թողարկել։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Վիկ Գունդոտրան սոցցանցի իր էջում։ Ծրագիրը հասանելի է Apple ընկերության App Store խանութում։
Առաջարկը դեռեւս համատեղելի է միայն iPhone 3G, iPhone 3GS եւ iPhone 4 սմարթֆոնների հետ։ Այդուհանդերձ ապագայում հավելվածը կաշխատի նաեւ iPad պլանշետների հետ։
Google+-ը iPhone- ների համար ծրագրի մասին ծանուցվել էր դեռեւս Google+ սոցիալական ցանցի թողարկման ժամանակ, սակայն App Store-ում այն հայտնվել էր միայն հունիսի 19-ին, քանի որ անցնում էր խանութի համար պարտադիր հաստատման գործընթաց։
Վերոնշյալ ծրագրի միջոցով iPhone-ների սեփականատերերը եւ Android-ով աշխատող սարքերով կարելի է դիտել Google+-ի թարմացված նորությունները, ավելացնել նոր օգտագործողներ, իրենց էջ նոր նկարներ տեղադրել եւ հաղորդակցվել չաթում։ Տեսազրույցների ծառայությունը, որի «ամբողջական» տարբերակը գոյություն ունի Google+-ում, բջջային սարքերում դեռեւս չի աշխատում։




























