ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը երկխոսության ճանապարհով ուկրաինական հարցի համապարփակ կարգավորման կոչ է արել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ շահագրգիռ կողմերը պետք է հավատարիմ մնան ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման ընդհանուր ուղղությանը, հաղորդում է Xinhua-ն։ 

Չինաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ շահագրգիռ կողմերը պետք է լիարժեք օգտագործեն բազմակողմ հարթակները, այդ թվում՝ նորմանդական ձեւաչափը, եւ ձգտեն երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով ուկրաինական խնդրի համապարփակ կարգավորմանը։