Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի մարտի 4-ին: Այս ամսաթիվը ամենահավանականն է համարվել այսօր` հուլիսի 21-ին ՌԴ կառավարության «2012 թվականին հանգստյան օրերի փոփոխման մասին» որոշման ստորագրումից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այդ փաստաթղթի համաձայն, հանգստյան օրը մարտի 11-ի կիրակիի փոխարեն տեղափոխվում է մարտի 9-ին: Այսպիսով, նախագահական ընտրությունների նախկինում որոշած օրը` մարտի 11-ը չի լինի հանգստյան օր, ուստի այդ օրը նախագահական ընտրություններ անհնար կլինի կազմակերպել:

Այսպիսով, Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մեկ շաբաթ շուտ` մարտի 4-ին: