ՀԱՊԿ-ը շահագրգռված է աշխարհում ՄԱԿ-ի դերի ուժեղացմամբ եւ համաշխարհային կազմակերպությանը որպես գլխավոր միջազգային գործընկեր է դիտարկում։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ՄԱԿ-ին համարում ենք մեր գլխավոր միջազգային գործընկերը եւ շահագրգռված ենք համաշխարհային կազմակերպության դերի ուժեղացմամբ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման կողմնակից է։ «Մենք բավարարված ենք ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցագործության դեմ պայքարի վարչության հետ մեր փոխգործակցության զարգացմամբ՝ գոյություն ունեցող հուշագրերի շրջանակներում։ Մենք կողմ ենք այս համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասել է Զասը։