2011-ի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունից օգտվել է 283,1 ուղեւոր, ինչը 29,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, հաղորդում է Ընկերության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի համաձայն, նույն ժամանակահատվածում 29,7 տոկոսով աճել է միջպետական ուղեւորափոխադրումների ծավալը: Վերջին տվյալներով, 2011-ի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջազգային հաղորդակցության ծառայությունից օգտվել է 13,1 հազար ուղեւոր, ինչը 61,7 տոկոսով ավելի է նախատեսվածից:

Ընդհանուր ուղեւորափոխադրումների ծավալի անկումը պայմանավորված է միջքաղաքային փողադրումների նվազմամբ (30,9 տոկոսով): Իսկ դրա պատճառներից մեկն այն է, որ այս տարվա սկզբից հանվել է դեպի Արմավիր եւ Արարատ գնացող երթուղիները: Տեղի բնակիչների խնդրանքով, որոշում է կայացվել վերականգնել այդ երթուղիները, ինչը դրականորեն կանդրադառնա ընկերության ուղեւորափոխադրումների դինամիկայի վրա: