Ամերիկյան իշխանությունները կարող են դադարեցնել Green Card վիճակախաղի խաղարկությունը: Նման օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովը, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Հանրապետական մեծամասնությունը պաշտպանում է օրինագիծը, քանի որ տեղի ունեցող խարդախությունների պատճառով այդ խաղարկությունները կարող են օգտագործվել ահաբեկիչների կողմից, ովքեր կվնասեն երկրի ազգային անվտանգությանը:
«Դա խարդախության բաց հրավեր է եւ «ջեք-փոթ» ահաբեկիչների համար: Green Card-ի նպատակը ներգաղթյալների հոսքը բազմազան դարձնելն է, որը իրականություն է դարձել այլ ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ 1995-ից ԱՄՆ այցելելու հրավեր է ստացել, ընդհանուր առմամբ, 785 հազար մարդ»,- հայտարարել է հանրապետականների ղեկավար Լամեր Սմիթը: Դեմոկրատներն, իրենց հերթին, կարծում են, որ վիզային վիճակախաղի դադարեցումը կհանգեցնի Աֆրիկայի երկրներից օրինական միգրացիայի դադարեցման:
Նշենք, որ վիզային վիճակախաղն առաջին անգամ անցկացվել է 1995-ին` նպատակ ունենալով ավելացնել զարգացող երկրներից ներգաղթյալների թիվը:




























