Ամերիկյան միկրոբլոգների Twitter ծառայությունն առաջին անգամ հարթակ է ծառայել ԱՄՆ նախագահի թեկնածուների քաղաքական դեբատների համար:

Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով The San Francisco Chronicle պարբերականը, ԱՄՆ հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու դառնալու հավակնություն ունեցող 6 գործիչներ 1,5 ժամ լուռ պոստեր են գրել Twitter-ում:

Նշվում է, որ ընտրողների հետ շփվել են Միշել Բահմանը, Հերման Քեյնը, Նյութ Գինգրիչը, Գերի Ջոնսոնը, Թադեուշ ՄաքՔոթերը եւ Ռիք Սանթորումը:

Լրատվամիջոցներն ու քաղաքագետները դրական են գնահատել նման փորձը, թեեւ որոշակի թերություններ են մատնանշել: Այսպես. եթե  թեկնածուներից մեկի պատասխանն անցնում էր 140 նիշից, ընթերցողներին դժվար էր իրար միացնել խոսքի սկիզբն ու վերջը, հաղորդագրությունների ընդհանուր հոսքի մեջ: