Ալբանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահ Իլիր Մետայի իմպիչմենտի մասին խորհրդարանի որոշումը՝ անցյալ տարի երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ անկայունության հրահրման եւ կանխակալության ցուցադրման համար, հաղորդում Է AP-ն։
Դատարանը հայտարարել է, որ Մետայի դեմ ապացույցները «Սահմանադրության լուրջ խախտում» չեն ներկայացնում, ինչը գործող նախագահի հրաժարականի իրավական շեմն է։
Անցյալ տարվա հունիսին ալբանացի օրենսդիրները 7-ի դեմ 104 ձայնով քվեարկեցին Մետայի իմպիչմենտի օգտին այն բանից հետո, երբ խորհրդարանական հետաքննությունը հանգեց այն եզրակացության, որ 2021 թվականի ապրիլին նախընտրական արշավի ժամանակ նա խախտել է Սահմանադրության 16 հոդված եւ բռնության է դրդել կառավարող սոցիալիստների դեմ իր կողմնակալության պատճառով։
Մետան, որի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսին, դատապարտել է հետաքննությունը եւ իմպիչմենտը` հայտարարելով, որ դրանք անօրինական են։
Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնվել է 49 կառավարող սոցիալիստ պատգամավորների կողմից, որոնք մեղադրում են իր կուսակցությունը տարիներ առաջ լքած նախկինում սոցիալիստ վարչապետ Մետային բալկանյան երկրում անկայունության եւ բռնության հրահրման մեջ։




























