ԱՄՆ-ն արտաքին վերահսկողություն է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ամերիկացիներն այնտեղ, միանշանակ, արտաքին վերահսկողություն են իրականացնում։ Եվ ամբողջ մեղքը բարդել են Ռուսաստանի վրա, մենք ծանոթ ենք այս մարտավարությանը, որը հաջողությամբ չի պսակվի»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն սադրիչ եւ գոռոզ կեցվածք է ընդունում՝ վարելով բաց դռների քաղաքականություն, որը չեզոք երկրներին քաջալերում է դաշինքին միանալու համար։ 

Լավրովի խոսքով՝ դաշինքը նախկինում մերժել էր Ռուսաստանի ձգտումը , այն է՝ իրավաբանորեն ամրագրել անվտանգության անքակտելիության սկզբունքը։ «ՆԱՏՕ-ի անդամներն ասում էին, որ դա բացառվում է, քանի որ անվտանգության իրավական  երաշխիքներ կարող են տրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում»,- հավելել է նա։