Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին, փոխանցում է Mehr-ը։
Խոսելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի մասին՝ Խամենեին ասել է, որ թշնամիները ձգտում են զրկել իրանցիներին խաղաղ ատոմից։ «Նրանք պատժամիջոցներ են սահմանում միջուկային էներգիայի պատճառով՝ իմանալով, որ այն խաղաղ նպատակների է ուղղված։ Եվ ինչ էլ ասեն այն մասին, որ Իրանը միջուկային ռումբ արտադրելու ճանապարհին է, դա անիմաստ է»:
Կրկնելով, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել, նա նշել է, որ Իրանը ձգտում է խաղաղ ճանապարհով օգուտ քաղել միջուկային էներգիայից։ «Նրանք դա գիտեն։ Բայց չեն ցանկանում, որպեսզի իրանական ազգը գիտական նման նշանակալի առաջընթացի հասնի, եւ դրա համար էլ ճնշում են գործադրում մեզ վրա»:





























