Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք: Այս մասին հայտնել է Կիեւում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմմոնսը։

«Լիզ Թրասի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիեւում», - գրել Է նա Twitter-ում։

Ինչպես հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում, Թրասի այցն ուղղված է պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացմանը, եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման համար հետագա գործողությունների համակարգմանը։

Թրասը բանակցություններ է պլանավորել  ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։