Ճապոնիայի կառավարությունը թույլ կտա բոլոր օտարերկրացիներին, բացառությամբ զբոսաշրջիկների, մուտք գործել երկիր, նախարարների կաբինետի մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, նրա խոսքերն է մեջբերում է Japan Times-ը։

«Ինչ վերաբերում է օտարերկրացիների մուտքին, մենք դա թույլ ենք տալիս նրանց, ովքեր ժամանում են ոչ զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաեւ հյուրընկալողի կողմից հսկողության պայմանով»,- ասել է Կիսիդան:

Վարչապետը չի հստակեցրել կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ստույգ ժամկետը, հավանաբար, սահմանների բացման մասին ավելի ուշ կհայտարարվի։

Փետրվարի 7-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել էր, որ երկիրը փետրվարի 21-ից կբացի իր սահմանները պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Նա նշել էր, որ գրեթե երկու տարի է անցել պետական սահմանները փակելու որոշումից։