Հոլանդական Ուտրեխտ քաղաքի համալսարանի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ պատմության մեջ երկրագնդի երկրորդ զանգվածային ամյացման պատճառը եղել են Պանդեա մեգա մայրցամաքի ոչնչացման ժամանակ ուժեղ հրաբախային պրոցեսները: Գիտնականները կարծում են, որ 200 մլն տարի առաջ մթնոլորտ է արտանետվել մեթանի հսկայական քանակություն: «Ածխածնային ցիկլում փոփոխությունների արագությունն ու մասշտաբները կարելի է բացատրել առնվազն 12 տրիլիոն տոննա մեթանի արտանետմամբ»,- գրել են հեղինակները «Science» ամսագրում:
Երկրագնդի պատմության մեջ կենդանական աշխարհի զանգվածային հինգ ոչնչացում է հաշվվում, որից վերջինը եղել է մոտ 65 մլն տարի առաջ եւ հանգեցրել դինոզավրերի ոչնչացմանը: Երկրորդը տեղի է ունեցել մետ 200 մլն տարի առաջ, որի հետեւանքով ամայացել է երկրագնդի կեսը:




























