Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում հանձնել է հավատարմագրերի պատճենը։

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում, որն անցնել է հայ-ռուսական երկխոսությանը բնորոշ բարեկամական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։