Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է ռուսական քարոզչամեքենայի հաղորդագրությունները Ուկրաինայի հարձակողական գործողությունների կամ արեւելքում քիմիական արտադրությունում ցանկացած դիվերսիաների մասին: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչամեքենայի հաղորդագրությունները Ուկրաինայի հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրությունում ցանկացած դիվերսիաների մասին: Ուկրաինան չի իրականացնում եւ չի նախատեսում իրականացնել այդպիսի գործողություններ Դոնբասում: Մենք լիարժեք հակված ենք  բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,-նշել է Կուլեբան: