ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ աշխատակիցներին տեղափոխում Բրյուսել ու Լվով, հայտնում է VG-ի նորվեգական հրատարակությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՆԱՏՕ-ն եւ նրա անդամ երկրները շատ ուշադիր հետեւում են իրավիճակին, գնահատում են այն եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ Մեր աշխատակիցների անվտանգությունն առաջնահերթություն է, այդ պատճառով էլ նրանք տեղափոխվում են Լվով եւ Բրյուսել։ Այսպիսով, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակները դեռ գործում են»,- ասվում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հաղորդագրության մեջ, որը նորվեգական թերթերից մեկի տրամադրության տակ է հայտնվել։

Թերթը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ Ավստրալիան իրենց դեսպանատները Կիեւից տեղափոխել են Լվով։ Նորվեգիան դեռ դա չի արել, բայց հետեւում է իրավիճակին։