Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կորոնավիրուսային թեստի արդյունքը դրական է: Այդ մասին փետրվարի 20-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով  Բուքինհեմյան պալատին:

«Այսօր թագուհու մոտ հայտնաբերվել է COVID-19: Նա ունի հիվանդության թեթեւ ախտանշաններ, որոնք նման են հարբուխին, սակայն պատրաստվում է շարունակել կատարել պարտավորությունները Վինդզորում հաջորդ շաբաթվա ընթացքում»,-հայտնել են պալատից:

Բուքինհեմյան պալատում հավելել են, որ թագուհուն կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնությունը: Ավելին, Եղիսաբեթ II-ը կհետեւի բժիշկների բոլոր խորհուրդներին: