Իրանի եւ Կատարի իշխանությունները բանակցություններ են վարում ստորջրյա թունել կառուցելու մասին, որը կմիավորի երկու երկրները: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի Նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռասթադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում կատարի հետ ավիատրանսպորտային, ծովային ու նավահանգստային ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաեւ ստորջրյա թունել կառուցելու շուրջ»,-մեջբերում է Ֆարս գործակալությունը:-Կատարի ու Իրանի միջեւ ստորջրյա թունելի ստեղծումը կարելի է անվանել եզակի նախագիծ»:
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ուղեւորվել է Կատար համապատասխան համաձայնագրեր ստորագրելու համար:
Իրանի նախագահ Ռայիսին փետրվարի 21-ին կմեկնի Կատար գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա փետրվարի 20-22-ը:





























