Բելառուսում տղամարդը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել նախագահին վիրավորելու եւ գույքը վնասելու համար, հայտնում է Բելառուսի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Մեղադրանք է առաջադրվել 65-ամյա բնակիչ Ն.-ի նկատմամբ, ում մեղսագրվում է գույքի վնասում, երկրի ղեկավարին հրապարակավ վիրավորում։ 

Ըստ տեղեկությունների՝ անցյալ տարվա ապրիլից դեկտեմբեր ամիսներին ամբաստանյալը գրառումներ է կատարել շենքերի վրա, վիրավորել եւ մեղադրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանցագործության մեջ։

«Բրեստի  դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել… Ն.-ի նկատմամբ, նրան դատապարտել  երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի պայմաններում ուղղիչ գաղութում»,- նշել է գերատեսչությունը։ 

Դատավճիռը կարելի է բողոքարկել, այն դեռ չի մտել ուժի մեջ։