Պատերազմի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 21-ին, փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանք դեն են՝ ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանելուն։

Նշենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են Երեւանում՝ փետրվարի 21-ին եւ 22-ին։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ դեմ են նաեւ Երեւան-Ստամբուլ չվերթի իրականացմանը.

«Վաղը գալու են ձեզ ուտեն։ Մի հատ ԱՊՊԱ-ի 3000-ի համար 500 մարդ ա հավաքվում, թուրքը եկել, բողազներիս է չոքել։ Չենք թողնելու էստեղ թուրք մտնի։ Երեխեքը դիակները հավաքել ենք, որ տանք ծնողներին, էսօր թուրքին ասում են՝ էստի համեցեք»։