ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է գագաթնաժողով կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի խորհրդականին։

«Մենք աստիճանաբար փորձում ենք փոխել իրադրության ընթացքը։ Մենք փորձում ենք դիվանագիտական ​​հեռանկար ստեղծել, որը Կրեմլը կընդունի»,- գործակալությանը հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը։ 

Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը միջնորդ է հանդիսանում Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման գործում։ 

Ավելի վաղ հայտնի  է դարձել, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեաս Հելլերը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի գագաթնաժողովը։

Մինչ այդ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներիի գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ։