Տեղեկատվական տեխնոլոգիաները ակտիվորեն կիրառվում են թրաֆիքինգի դեմ պայքարում։ Հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ոստիկանության թրաֆիքինգի դեմ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը;
Պատասխանելով այն հարցին, թե ուսումնասիրո՞ւմ են արդյոք իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները կասկածելի բովանդակությամբ բազմաթիվ կայքերը, նա նկատեց, որ համաշխարհային ցանցը՝ մեր երկրին պատկանող մասով, ուսումնասիրվում է, անհրաժեշտ աշխատանք է տարվում, եթե պետք է, «թակարդներ» են դրվում, հարցումներ են անցկացվում եւ այլն։




























