Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին հրավիրել է ուրբաթ հանդիպել Փարիզում՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը։
Նշվում է, որ Լավրովն ընդունել է հրավերը։ Նախարարությունում հավելել են, որ ֆրանսիական կողմը պայման է առաջ քաշել, ըստ որի «այդ ընթացքում ռուսական ներխուժում Ուկրաինա չի սկսվի»։





























