ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր որոշում կկայացնի ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ նրան նման խնդրանքով դիմել էին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը։
«Ձեր կարծիքները լսվեցին։ Որոշումը կկայացվի այսօր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման, այս խորհրդակցության համար»,- ասել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի նիստից հետո։
Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարությունից մի հատված հրապարակվել է RIA_Kremlinpool Telegram ալիքում։





























