Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին երկուշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Արեւմուտքի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում լավ պայմանավորվածության հասնելու հարցում օգնելու իր պատրաստակամության մասին է հայտարարել, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Ես ուրախ եմ, որ այսօր Կատարի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել են մի քանի համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր, եւ դա շատ կարեւոր հարց է»,- ասել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։
Էմիրի խոսքով, համաձայնագրերին ու փաստաթղթերին հետեւելն ու իրականացնելը շատ օգտակար է Կատարի համար։
«Իրանի նախագահի հետ խոսել ենք նաեւ Վիեննայի բանակցությունների եւ Արեւմուտքի հետ Իրանի միջուկային համաձայնագրի մասին, քանի որ այս հարցը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա»,- ասել է նա։
«Կատարի կառավարությունն իր ողջ ուժերով վարում է բանակցային գործընթացը եւ հուսով է, որ մոտ ապագայում կլուծի իրանական միջուկային խնդիրը ու կհանգեցնի համաձայնության այն մասին, որ բոլոր կողմերը բավարարում եւ հարգում են միջազգային չափանիշներին համապատասխան դրա խաղաղ օգտագործման պետությունների իրավունքը»,- նշել է նա։





























