Հորդանանի վարչապետ Բիշեր Ալ-Հասաունի կողմից երկուշաբթի կորոնավիրուսի ախտորոշման համար հանձնած թեստի արդյունքը դրական է եղել ՝ առանց որեւէ տեսանելի ախտանիշի, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցչին:

Ախտորոշումն արվել է Կահիրեում գտնվելու ժամանակ, երբ նա ղեկավարում էր իր երկրի պատվիրակությունը Եգիպտոսի պաշտոնյաների հետ համագործակցության մասին բանակցություններում: Նա Եգիպտոս էր ժամանել հինգշաբթի։

Հորդանանի կառավարության մամուլի ներկայացուցիչ Ֆեյսալ Շբուլը պատմել է, որ Ալ-Հասաունի հանդիպումը նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսսիի հետ երկուշաբթի չեղարկվել է, եւ վարչապետն Ամման վերադառնալուց հետո կմեկուսացվի:

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի գրասենյակը հայտնել է, որ եգիպտացի պաշտոնյաները, ովքեր շփվել են Հորդանանի վարչապետի հետ, կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել՝ բացասական արդյունքով: