Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից պաշտոնական հայտ է ուղղել՝ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու համար:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից նա պաշտոնական հայտ է ուղղել Բուդապեշտի հուշագրի 6-րդ հոդվածի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին՝ պահանջելով անհապաղ խորհրդակցություններ անցկացնել լարվածության նվազեցմանն ուղղված հրատապ գործողությունների եւ Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ»,- Twitter-ի իր էջին գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։





























