Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հանդիպում կանցկացնի ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ, ասել է Սպիտակ տան պաշտոնյան, «քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է Ուկրաինայի արեւելյան երկու շրջանների անկախությունը ճանաչելու խնդրանքը, ինչը կարող է թույլ տալ Մոսկվային բացահայտ կերպով զորքեր ուղարկել այնտեղ»,- գրում է Reuters-ը։
«Սպիտակ տնից անանուն աղբյուրն այս մասին հայտնել է այն բանից հետո, երբ Reuters-ից ականատեսը տեսել է, թե ինչպես են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլին ԱՄՆ Նախագահների օրը ժամանել Սպիտակ տուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։




























