Եվրամիությունը երկուշաբթի նախազգուշացրել է Մոսկվային Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման մասին՝ խիստ պատասխան խոստանալով, եթե Ռուսաստանը որոշի դա անել, հայտնում է Reuters-ը։

«Մենք պատրաստ ենք պատասխանել ուժեղ միասնական ճակատով, եթե նա որոշի անել դա», - Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը։