Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան առեւտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին։

«Կան վեճեր, աշխատելու բան կա, սակայն կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- նշել է Պուտինը։

Իր հերթին, Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ կարեւոր դեր է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կանգնեցնելու գործում։ «Ռուսաստանն առաջատար դեր է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կանգնեցնելու, նորմալ հարեւանական հարաբերություններ հաստատելու գործում»,- ասել է Ալիեւը։