Թուրքիայում բնակարանի կողոպուտ կատարելու պահին երեք վրացի է ձերբակալվել: Ըստ թուրքական մամուլի, կողոպուտը տեղի է ունեցել Անթալիայում: Բնակարանը թալանելու ժամանակ ականատեսները զանգահարել են ոստիկանություն:
Ձերբակալվածներից երկուսին` 27-ամյա Լաշա Ուրուշաձեին եւ 26-ամյա Գիորգի Խարաձեին իրավապահները ձերբակալել են հենց շենքում, իսկ երրորդը` Ալեքսանդրե Կանթիձեն կարողացել է փախչել, սակայն ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում նրան նույնպես ձերբակալել է:
Թուրք իրավապահները երեքին էլ ուղեկցել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց ենթարկել են հարցաքննության:




























