Ավարտվեց Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին ադրբեջանցի պատգամավորների մասնակցության դեմ ակցիան։

Ցուցարարները փորձեցին ուշադրություն հրավիրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականության, հայերի գերեվարման, Արցախի օկուպացված տարածքներում կատարված մշակութային ցեղասպանության վրա։ 

Ինչ-որ պահի իրավիճակը սրվեց, երբ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Մանուել Մանուկյանը, կոչ արեց ոստիկաններին թույլ տալ ներս մտնել՝ ադրբեջանցիներին տեսնելու համար։ Դրանից հետո  վիճաբանություն սկսվեց։