Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Սպիտակ տունը ողջունում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը սառեցնելու Գերմանիայի որոշումը:
«Բայդենը հասկացրել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կգործենք Գերմանիայի հետ միասին՝ «Հյուսիսային հոսք 2»-ի առաջխաղացումը կանխելու համար: Մենք մի գիշերվա ընթացքում սերտ խորհրդակցություններ ենք անցկացրել Գերմանիայի հետ եւ ողջունում ենք նրանց հայտարարությունը»,- գրել է նա Twitter-ում:

Փսակին հավելել է. «Այսօր մենք մեր սեփական միջոցները կձեռնարկենք»։