ԵՄ վեց երկրներ կիբերանվտանգության փորձագետների թիմ են ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի պաշտոնական ճանաչումից հետո կիբեր սպառնալիքների դեմ պայքարում օգնելու համար, երեքշաբթի ասել է Լիտվայի պաշտպանության փոխնախարար Մարգիրիս Աբուկյավիչյուսը, հայտնում է Reuters-ը։

Ուկրաինայի խնդրանքին ի պատասխան՝ Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Էստոնիան, Ռումինիան, Խորվաթիան իրենց կողմից ավելի վաղ ստեղծված փորձագետների թիմ կուղարկեն՝ ԵՄ մյուս երկրներին, հաստատություններին եւ գործընկերներին կիբերսպառնալիքների դեմ պայքարում օգնելու համար, ասել է պաշտպանության փոխնախարար Մարգիրիս Աբուկյավիչյուսը:

«Ուկրաինան կարող է օգնության կարիք ունենալ կոնկրետ միջադեպերի հետ կապված կամ աջակցության կարիք՝ անվտանգության համակարգում թույլ կողմերի որոնման գործում իր ենթակառուցվածքի ստուգման համար», - ասել է նա Reuters-ին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել էր, որ կիբերանվտանգության ոլորտի բրիտանացի մասնագետներն աշխատում են Ուկրաինայի հետ՝ այս ոլորտում ռուսական գործողություններից պաշտպանվելու գործում օգնելու համար: