«Մենք չենք խառնվում երկու երկրների գործերին, սակայն Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարման դեպքում մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել»,- ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաեւը՝ մեկնաբանելով հայկական լրատվամիջոցների՝ Երեւան-Վան ավիաչվերթի հնարավոր բացման մասին լուրերը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ կարձագանքի՝ ելնելով հետագա սցենարներից»,- ասել է Ադուլլաեւը։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երեւան-Վան ուղիղ առաջին չվերթը։ Այս մասին հուլիսի 22-ին Երեւանում հայտարարել էր Վանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլլա Թյունջդեմիրը։



























