«Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է, բայց Եվրոպային իրականությունը պետք չէ, նա գերադասում է տնտեսությունը կապել քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի ասել է, որ հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանն «անհրաժեշտ վարչական քայլ»  ձեռնարկել՝ այժմ «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը չեղարկելու համար։ Խոսքը նախարարությունից փաստաթուղթը հետ կանչելու մասին է, որի հիման վրա Դաշնային ցանցային գործակալությունն իրականացրել է գազատարի օպերատորի հավաստագրումը։

«Ամբողջ պատմությունը, ընդհանուր առմամբ, դրա շուրջ է պտտվում. Եվրոպայի հետ մեր էներգետիկ փոխգործակցությունը հանգիստ չի տալիս ԱՄՆ-ին», - ասել է Զախարովան «Դոժձ» հեռուստաալիքի եթերում։

«Նախագիծն ինքնին պատրաստ է, ամեն ինչ պատրաստ է, բայց արդեն մի քանի ամիս է՝ մեկնարկ չկա։ Այսօր նրանք հայտարարեցին, որ հետ են կանչում համաձայնեցման ընթացակարգը։ Նրանց իրականությունը պետք չէ... նրանց միայն մեկ բան է պետք՝ կապել քաղաքականությունն ու էներգետիկ ոլորտը»,- ասել է Զախարովան։