Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո հայտարարել է Ղարաբաղում կարգավորման ծրագրի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք ձեռքբերման կարեւորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերին։

«Հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը»,- ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո արված հայտարարության մեջ: