Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի պայմանավորվել են շարունակել համատեղ հետապնդել նրանց, ովքեր պաշտպանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ագրեսիվ մոտեցումը», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով  Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի գրասենյակը:

«Առաջնորդները համաձայնեցին, որ պետք է շարունակեն միասին աշխատել՝ հարված հասցնելու համար այն ռուսաստանի ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են նախագահ Պուտինի ագրեսիվ մոտեցումը»,- ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը բրիտանացի եւ ֆրանսիացի առաջնորդների միջեւ հեռախոսազրույցից հետո:

«Ռուսաստանի գործողությունները ոչ միայն սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը, այլեւ բացահայտ հարձակում են ազատության եւ ժողովրդավարության վրա», - համաձայնել են առաջնորդները: