«Սարփի» անցակետում (վրաց-թուրքական սահման) մաքսային տեսուչներն Ադրբեջանի քաղաքացու ավտոմեքենայի զննման ժամանակ հայտարարագրում չներառված 32.7 կիլոգրամ դեղամիջոց են հայտնաբերել, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
11 տարբեր տեսակի դեղամիջոցների ընդհանուր մաքսային արժեքը 110816 լարի (մոտ 36000 դոլար) է կազմել։ Քաղաքացին դեղերը Թուրքիայից Վրաստան էր տեղափոխում:
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։





























