Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արա Ավետիսյանը, 2011թ. հուլիսի 25-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արա Ավետիսյանը հայտնել էր, որ մտադիր է մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այդ պաշտոնը թափուր է մնացել, քանի որ լրացել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի կենսաթոշակի տարիքը:




























